Friday, 03 05 2024
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել

«Խաչատուրովն իրեն շատ վատ դրսևորեց ապրիլյան պատերազմի ժամանակ, և նրա նշանակումը դրական չէ»

«Յուրի Խաչատուրովի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում այլ նպատակներ ունի։ Եթե Ռուսաստանը նորից ինչ-որ խնդիրներ ունենա Միացյալ Նահանգների կամ Թուրքիայի հետ՝ այդ նշանակումը շատ էական կլինի Մոսկվայի համար։ Էական է, որ ԱՊՀ շրջանակներում, այսպես կոչված, միասնություն ստեղծվի, որովհետև վերջին ամիսներին Բելառուսի, Ղազախստանի հետ կային խնդիրներ։ Եվ Հայաստանի ներկայացուցչի նշանակումը պետք է մեջտեղ բերվեր, դա սանդղակ է, չափանիշ՝ ստուգելու այդ երկրների վերաբերմունքը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը։

Մանվել Սարգսյանի խոսքով՝ այս նշանակումը Հայաստանի համար դրական լինել չի կարող. «Իհարկե, վատ է, այն առումով, որ Հայաստանի խնդիրները նորից օգտագործվում են այլ երկրների հետ հարաբերություններ պարզելու համար. դա՝ մի կողմից, մյուս կողմից՝ Խաչատուրովն իրեն շատ վատ դրսևորեց ապրիլյան պատերազմի ժամանակ. երբ նրա ստորագրությամբ զինադադար կնքվեց Մոսկվայում՝ ի վնաս Հայաստանի ու Ղարաբաղի և հօգուտ Մոսկվայի ու Ադրբեջանի։ Թե նա հիմա ինչպես կդրսևորի իրեն՝ չգիտեմ, ամեն դեպքում նրա հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ նա Ռուսաստանի շահերից է գործելու»,- ասաց Մանվել Սարգսյանը։

Փորձագետը հավելում է, որ Հայաստանի համար սա մի նոր «հնարավորություն է» ներքաշվելու Ռուսաստանի խնդիրների մեջ. «Հայաստանն իր սուվերենությունը կորցնում է այս հարցերում և մեծ վտանգների մեջ ներքաշվում»։

Միևնույն ժամանակ Մանվել Սարգսյանը չի կարծում, թե Յուրի Խաչատուրովի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում համաձայնեցված էր Ադրբեջանի հետ. «Տվյալ դեպքում, կարծում եմ, համաձայնեցված չէր, ընդհակառակը։ Ղազախստանին ու Բելառուսին պարտադրված էր ընտրություն կատարել՝ նրանք էլ կատարեցին այդ ընտրությունը։ Եթե չանեին՝ Ռուսաստանի հետ շատ ավելի մեծ հակադրություն կլիներ։ Կարծում եմ՝ տվյալ պահին նույնիսկ արհամարհեցին Ադրբեջանին, որովհետև իրենց համար իսկապես բարդ իրավիճակ էր»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում