1. Էմմա Ուոթսոնը լոնդոնյան «Տարվա մարդ» մրցանակաբաշխությանը ստվերել է բոլորին՝ ըստ GQ ամսագրի: Դերասանուհին արարողությանը ներկայացել է բավականին համարձակ հագուստով:

2. Մայլի Սայրուսը հպարտանում է իր բարակ մեջքով և հաճախ է այն ցուցադրում:

3. Լեդի Գագային լոնդոնյան հյուրանոցի մուտքի մոտ նկատել են իր համար բավականին անսովոր պարզ հագուստով:

4. Ռիհաննան նույնպես պատկանում է այն աստղերի թվին, ովքեր չեն ամաչում ցուցադրել իրենց մարմինը:

5. Բեյոնսեն հետևել է իր գործընկերներին և բեմի վրա ցուցադրել բաց մեջքը:

6. Քեթի Փերին սիրում է ռիսկային հագուստներ կրել, օրինակ՝ այն բաց հագուստը, որը նա կրում էր Nickelodeon Kids’ Choice Awards-ի մրցանակաբաշխության արարողության ժամանակ:

7. Քրիսթեն Ստյուարտը նույնպես իր ձիգ որովայնով հպարտացել է On the Road ֆիլմի պրեմիերային:

8. Միրանդա Քերը Նյու Յորքում կայացած երեկույթի համար նախընտրել է բաց մեջքով զգեստ:

9. Ջենիֆեր Լոպեսի ձիգ մարմինը տեսնելով՝ դժվար է հավատալ, որ 44-ամյա աստղը 2 երեխաների մայր է:

10. Սելենա Գոմեսը իր մարմինը ցուցադրել է Good Morning America հաղորդման ժամանակ:

11. Մինչ հղիությունը Քիմ Քարդաշյանը որովայնը բացելու հնարավորությունը բաց չէր թողնում:

12. Քենդալ Ջեները՝ Քիմ Քարդաշյանի քույրը, իր բարեմասնություններն է ցուցադրել Նյու Յորքի նորաձևության շաբաթում:

13. Գայթակղիչ Շակիրան նույնպես իր մարմնից չի ամաչում:









































