Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո հայտարարել է մահապատժի վերադարձման հարցը կառավարության հետ քննարկելու պլանների մասին։
Ելույթ ունենալով Ստամբուլում՝ քաղաքական գործիչն ընդգծել է իր մտադրությունը «անհապաղ» սկսելու համապատասխան քննարկում վարչապետի և ընդդիմադիր առաջնորդի հետ՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Մահապատիժը Թուրքիայում չեղարկել են 2002 թվականին այն բանի համար, որպեսզի պետությունը համապատասխանի ԵՄ-ին անդամակցելու չափորոշիներին։







































