Իտալիայի առափնյա պահպանության ծառայությունը մեկ օրում փրկել է Լիբիայից մոտ 4500 ներգաղթյալի, ովքեր փորձել են Սիցիլիական ծոցով հասնել Եվրոպա։ Այս մասին հայտնում է Il Sole 24 Ore թերթը։
Օգնություն է ցուցաբերվել 33 փրկարարական գործողությունների շրջանակում, որոնք համակարգվում են առափնյա պահպանության ծառայության գլխավոր հրամանատարության կողմից՝ իտալական նավերի և մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների նավերի մասնակցությամբ։
Ներգաղթյալների հոսքի այդքան կտրուկ աճի պատճառ են անվանվում եղանակային պայմանները՝ հանդարտ ծովը, որն անօրինական փոխադրողների կարծիքով՝ պետք է նպաստեր 200 կմ ծոցի անվտանգ հատմանը, սակայն գաղթն առանց ողբերգության չի ավարտվել։ Փչովի նավակներից մեկում 7 դի է հայտնաբերվել։
Ինչպես հայտնում է ԵՄ-ի Frontex միգրացիոն գործակալությունը՝ մարտին Ապենինյան թերակղզիով ԵՄ ժամանած ներգաղթյալների թիվը հասել է 10,8 հազարի, ինչը 20 տոկոսով ավելի է, քան նախորդ ամիս։ Իտալիայի ՆԳՆ տվյալներով՝ ապրիլի 11-ի դրությամբ՝ տարեսկզբից Իտալիայի ափեր են ոտք դրել 27 հազար ներգաղթյալներ։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 35 տոկոս։









































