Պեպե Ռեյնան չի մտածում «Լիվերպուլ» վերադառնալու մասին: Ներկայումս դարպասապահը վարձավճարով հանդես է գալիս «Նապոլի»-ում: Սակայն, հավանաբար, իսպանացին արդեն անցկացրել է իր վերջին հանդիպումը «Լիվերպուլ»-ի կազմում: Հազիվ թե Բրենդան Ռոջերսը կրկին վստահի թիմի հիմնական դարպասապահի տեղըՊեպեին:
Այդ ամենը հասկանում է նաև իսպանացին և փորձում է անել հնարավորը` «Բարսելոնա»-ում Վիկտոր Վալդեսի տեղը զբաղեցնելու համար:
Հիշեցնենք` Վալդեսը որոշել է հեռանալ կատալոնական ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:








































