2011 թ. միասնական քննությունների օրերն ըստ առարկաների արդեն հայտնի են:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 11.03.2010թ. «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատելու մասին» թիվ 238–Ն որոշման հավելվածի 66-րդ կետի 4-րդ ենթակետը՝ Գնահատման և թեստավորման կենտրոնը որոշել է 2011 թ. միասնական քննությունների մեկնարկը նշանակել հունիսի 1-ից։
Ըստ հրամանի՝ հունիսի 1-ին կանցկացվեն ռուսաց լեզվի և քիմիայի միասնական քննությունները։ Հայոց լեզվի և հայ գրականության քննությունները տեղի կունենան հունիսի 4-ին։ Հունիսի 7-ին կկայանան կենսաբանության, ընդհանուր պատմության և աշխարհագրության միասնական քննությունները։ Մաթեմատիկայի քննությունը տեղի կունենա հունիսի 10-ին, իսկ օտար լեզվինը՝ հունիսի 14-ին։ Հայոց պատմության և ֆիզիկայի միասնական քննությունները կկայանան հունիս 16-ին։








































