«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին վստահ է, որ ընթացիկ մրցաշրջանում իր թիմը տիտղոսակիր է դառնալու:
«Ցանկանում է բազմաթիվ հանդիպումներ անցկացնել «կարմիր սատանաներ»-ի կազմում և նվաճել տիտղոսը: Իհարկե, դա բարդ կլինի: Սակայն կարծում եմ, որ բավականաչափ հզոր թիմ ունենք: Ես կարևոր քայլ եմ կատարել: Արդեն 5 տարի անցակցրել եմ Անգլիայում, գիտեմ, ինչպիսին է երկրի առաջնությունը: Այնպես որ, տեղափոխությունն ինձ համար լրացուցիչ դժվարություններ չի ստեղծի:
Անհամբերությամբ սպասում եմ նոր թիմիս կազմում առաջին հանդիպումն անցկացնելու հնարավորությանը: Հասկանում եմ, որ պետք է շատ աշխատեմ, որպեսզի տեղ վաստակեմ հիմնական կազմում»,- Sky Sports-ը մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը:







































