Monday, 22 06 2026
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս

Ի՞նչ կապ ունի Վլադիմիր Գասպարյանը «ՍԱՍ»-ի սկանդալի հետ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՍԱՍ գրուպում» անցկացված նախընտրական ժողովի գաղտնի ձայնագրությունը չի կարող անտարբեր թողնել Ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանի, ազատ անկախ ինքնիշխան որևէ քաղաքացու: Առավել ևս` այդ ձայնագրության նկատմամբ չեն կարող անտարբեր լինել Հայաստանի իրավապահ մարմինները:

Այն, ինչ տեղի է ունենում 40 րոպեների ընթացքում, Հայաստանի քաղաքացու հիմնարար իրավունքների ոտնահարում է: Պարունակում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, քաղաքացուն իր կամքին հակառակ գործողություններ ստիպելու, դրանք չկատարելու դեպքում աշխատանքից հեռացնելու սպառնալիքի, կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների, ստիպողաբար որևէ թեկնածուի օգտին ձայն կորզելու, կաշառելու, նյութապես կամ բարոյապես շահագրգռելու էլեմենտներ:

Իսկ «Երևան-Սիթիո՞ւմ»: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ընթացք են ստացել նույն ժողովները այստեղ: Ասում են՝ «Սիթիներում» սովորություն ունեն իրենց աշխատանքը թերի կատարած աշխատակիցներին ֆիզիկական բռնությամբ պատժել: Ի՞նչ կլինի նրանց հետո, ովքեր կհրաժարվեն ընտրել համապատասխան թեկնածուին, կամ ձայն հավաքել նրա համար, չարժե նույնիսկ պատկերացնել: Աշխատանքից ազատվելով պրծնելը տվյալ պարագայում, թերևս, մատաղի թեմա է: Իսկ «Մուլտի գրուպ»-ի աշխատողնե՞րը: Հնարավո՞ր է, որ նման ժողովներ նրանք չեն վայելել: Իհարկե, հնարավոր չէ:

Մի քիչ ավելի գրական հայերենով, մի քիչ ավելի փողոցային լեզվով, ուղղակի կամ անուղղակի սպառնալիքներով, մեծ կամ փոքր պարգևներով, առյուծի վանդակն ընկնելու հեռանկարով, կամ առանց դրա, այս խոսակցությունը տվյալ ժամանակահատվածում սփռված է եղել ողջ Հայաստանով:

Ըստ որոշ վերլուծությունների, «ՍԱՍ գրուպի» ժողովի ձայնագրությունը պատահականություն չէ, այլ կապ ունի տվյալ ընտրատարածքում Արտակ Սարգսյանի մրցակից, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ Արթուր Գևորգյանի հետ: Այսինքն, դա նախընտրական շրջանում ձեռք բերված կոմպրոմատ է, որը կախված ընտրությունների արդյունքներից կամ գործի կդրվեր, կամ ոչ:

Այս վարկածի օգտին կարող է երկու փաստարկ բերվել: Առաջին` ինչպե՞ս եղավ, որ ամբողջ Հայաստանում տեղ գտած այդ խոսակցություններից նման ձայնագրություն հրապարակվեց միայն «ՍԱՍ»-ի ժողովից: Երկրորդ`նման բան կազմակերպելու համար ոստիկանության տրամադրության տակ եղած օպերատիվ միջոցները խիստ օգտակար կլինեին: Իհարկե, պարզ է, որ ցանկացած այդպիսի ժողովի մասնակից սեփական հեռախոսով կարող էր ձայնագրություն կազմակերպել, բայց փաստ է, որ նման բան տեղի չի ունեցել:

և ինչպե՞ս կարող էր տեղի ունենալ, եթե նման ժողովների մասնակիցներին «5 անգամ ավելի վատ» վերաբերմունք են խոստանում միայն նրա համար, որ ձայն չեն բերում: Ձայնագրության փորձ անելու համար գնդակահարվելը միանգամայն իրական վտանգ է:

Ոստիկանության հետ սերտ հարաբերություններ ունենալը նման վտանգից ապահովագրված զգալու լավագույն տարբերակն են:

Տվյալ դեպքում, սակայն, կարևոր չէ, թե ով է կանգնած այս ձայնագրության թիկունքում, կարևորն այն է` ով կկանգնի Ազատ անկախ և ինքնիշխան Հայաստանի քաղաքացիների թիկունքին, և եթե քաղաքացիներն այնքան էլ ազատ և անկախ չեն, ով է նրանց այդպիսին դարձնելու»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում