Արիզոնայի բնակչուհին, որը բանտում՝ մահվան դատապարտվածների խցում անցկացրել է ավելի քան 20 տարի, ազատության մեջ է հայտնվել. դատարանը վճռելէ, որ չկան ուղղակի ապացույցներ, որոնք կհաստատեն նրա առնչությունը իր մանկահասակ երեխայի մահվանը: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դեբորա Միլկեն Մարիկոպա շրջանում գտնվող բանտը լքել է այն բանից հետո, երբ ի պաշտպանություն նրա՝ ակտիվիստները վճարել են 250 հազար դոլար գրավ:
Միլկեն բանտարկված էր 1990 թվականից, նա մեղադրվում էր իր 4-ամյա որդուն հանուն 5 հազար դոլար ապահովագրության սպանելու մեջ:
Հետաքննության տվյալներով՝ 1989թ. մայրը իր երեխային տվել է վարձու մարդասպանների, ինչից հետո նրանք երեխային տարել են անապատային վայր ու գնդակահարել:
49-ամյա կնոջը ներկայում սպասվում է նոր դատական հետաքննություն:









































