Միչիգանի համալսարանի ուսանողները հավաքել են հսկայական «Ռուբիկի խորանարդ»` 680 կգ քաշով, որի հավաքելը նույնիսկ ամենհմուտ մարդուց կպահանջի մոտ 1 ժամ, հայտնում է Phys.org-ը:
«Դա մեխանիկական ամենամեծ «Ռուբիկի խորանարդն» է, որը կարելի է լուծել: Ինչ-որ ժամանակ այն ծիծաղելի «քաղաքային լեգենդ» է եղել մեր համալսարանի հյուսիսային կամպուսում: Նրա հավաքման համար ծախսվել է մի քանի տարի: Այսօր այն կարելի է անվանել արվեստի ինտերակտիվ գործ»,- հայտարարել է Միչիգանի համալսարանի ուսանող և հսկայական խորանարդի ստեղծողներից մեկը` Ռայան Քունը:









































