Դերասանուհի Անջելինա Ջոլին 25 միլիոն դոլարով գնել Է ամենաթանկ առանձնատներից մեկը Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ): 1913 թվականին կառուցված առանձնատունը պատմական շենք Է, քանի որ դրանում ապրել Է ամերիկացի ռեժիսոր Սեսիլ դե Միլը մինչեւ 1959 թվականին իր վախճանը: Այս մասին հաղորդում է TMZ լրատվական պորտալը, որը մասնագիտանում Է հայտնիների կյանքի գաղտնի տեղեկատվության մեջ:
Առանձնատունը, որը տեղավորում Է վեց ննջասենյակ և տասը լողավազան, վաճառքի Է հանվել 25 մլն դոլարով: TMZ-ի տեղեկությունների համաձայն՝ Ջոլին առաջարկել Է վճարել գրեթե այդքան գումար, այդ առաջարկն ընդունվել Է:
Առանձնատուն տեղափոխվելուց հետո դերասանուհին կդառնա այնպիսի հայտնի մարդկանց հարևանուհին, ինչպիսիք են դերասանուհիներ Նաթալի Փորթմանը և Էլեն Փոմպեոն, տղամարդու լավագույն դերի համար այս տարվա «Օսկար» կինոմրցանակի դափնեկիր դերասան Քեյսի Աֆլեքը, ռեփեր Ուիլյամ Ադամսը, որն ավելի հայտնի Է Will.i.am կեղծանվամբ և The Black Eyed Peas հիփ-հոփ խմբի ղեկավարն Է:























































