Monday, 06 07 2026
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

ՊԵԿ-ի նախազգուշացմանը չարձագանքողներին սպասվում է խիստ հսկողություն

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ դեռևս նախորդ տարվա նոյեմբերից բիզնեսի հետ ոլորտային հանդիպումներ են մեկնարկել: Կոմիտեն ներկայացրել է ռիսկերն ու անհատական վերլուծությունների համակարգի հիման վրա կազմել յուրաքանչյուր ընկերության ստվերի անձնագիրը:

«Բիզնեսին առաջարկվել է ինքնակամ վերանայել հարկային վարքագիծը: Այդ ընթացքում կոմիտեն զերծ է մնացել պատժիչ միջոցառումից»,-նշել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը: Երկխոսության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կոմիտեն որոշում է կայացրել ներգրավել նաև հասարակական կազմակերպություններին: Այսօր արդեն՝ փոքր և միջին բիզնեսի շահերը ներկայացնող կառույցների հետ հանդիպմանը, ՊԵԿ-ն ամփոփել է կատարված աշխատանքը: Արձանագրվել են դրական արդյունքներ, որոնք արտացոլվել են ինչպես 2016թ. , այնպես էլ այս տարվա եռամսյակի մուտքերում: Այդուհանդերձ կան որոշ տնտեսվարողներ, որոնք վարքագծի փոփոխման պատրաստակամություն չեն դրսևորել: Նրանց նկատմամբ ՊԵԿ-ը նախազգուշացումից անցնում է հսկողական լայնածավալ գործողությունների՝ հասարակական կազմակերպություններին ևս առաջարկելով ներգրավվել իրականացվող աշխատանքներում: «Հակառակ ՊԵԿ-ի հորդորներին՝ պետք է փաստենք, որ տարբեր ոլորտներում դեռևս շարունակական բնույթ են կրում իրավախախտումները, որոնց հարցում կոմիտեն հետևողական է լինելու՝ տալով քրեաիրավական կամ վարչաիրավական գնահատական»,-հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ծախսերի ուռճացման, թաքցվող շրջանառության, գների թերհայտարարագրման, ՀԴՄ շահագործման կանոնների խախտման ռիսկերը բացահայտելու նպատակով այսուհետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվելու անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ: «Անփաստաթուղթ ապրանքաշրջանառությունը բացառելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվելու առևտրի կազմակերպման վայրերում: Ընդ որում, ՀԴՄ կտրոնը չի համարվելու ուղեկցող փաստաթուղթ»,-ընդգծել է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Գարեգին Առաքելյանը:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը վստահեցրել է, որ կոմիտեն մշտապես դիտակետում է պահելու անբարեխիղճ տնտեսվարողներին՝ իրականացնելով հասցեական հսկողություն՝ բոլորի համար ապահովելով հավասար մրցակցային միջավայր. «Հարկեր վճարելուց չարամտորեն խուսափել շարունակող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, ինչպես խոստացել էինք, առաջիկայում իրականացվելու են շատ խիստ հսկողական միջոցառումներ»: Միաժամանակ Կարեն Բրուտյանը վստահեցրել է՝ կոմիտեն որևէ կերպ չի միջամտելու օրինապահ հարկ վճարողների գործունեությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում