Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գնահատելով ԵվրԱզԷՍ-ի երկրների հետ համագործակցությունը Միության շրջանակներում, այն որակել է որպես հաջողակ: Այս մասին Պուտինը հայտարարել է Բիշքեկում Եվրասիական տնտեսական միության նիստին:
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ կարելի է վստահությամբ ասել, որ ԵվրԱզԷՍ-ի ընդհանուր շուկան աշխատել է որպես անվտանգության բարձիկ՝չնայած տարբեր բնույթի ծախսերին, որոնք կապված են ներքին անբարենպաստ կոնյունկտուրայի հետ:
Պուտինը հավելել է, որ Միության էկոնոմիկայի երկրները կարողացել են ադապտացվել նոր իրողություններին: 2016թ. հունվարի համեմատ ընթացիկ տարում ԵվրԱզԷՍ-ի երկրների փոխադարձ առևտուրը աճել է 38%-ով, իսկ Միության անդամ երկրների մատակարարումները երրորդ երկրներ՝ 37%-ով:








































