Մեքսիկայի կառավարությունը պատրաստ է աջակցել Սիրիայում ռազմական օպերացիային միայն այն դեպքում, եթե դրան համաձայնություն տա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Խոսե Անտոնիո Մաեդան:
«Մենք այդ ակցիայի մեջ կներքաշվենք միայն այն դեպքում, եթե այն համակարգի ու աջակցի ՄԱԿ ԱԽ-ն. դա միակ կառույցն է, որը իրավունք ունի թույլատրել ուժի կիրառում»,- ասել է Մաեդեն Radio Formula-ին տված զրույցում Սանկտ Պետերբուրգում G20-ի գագաթնաժողովի արդյունքներից հետո:
Ընդ որում, Մեքսիկայի արտգործնախարարը ընդգծել է, որ լատինաամերիկյան երկիրը դատապարտում է քիմիական զենքի կիրառումն ու Սիրիայի քաղաքացիական բնակչության դեմ բռնությունը: