ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետական մեծամասնությունը դեռ մտադիր չէ հասնել կառավարության նորմալ աշխատանքի դադարեցմանը բյուջետային բանակցությունների անհաջողության պատճառով՝ հաղորդում է խորհրդարանական Hill թերթը՝ հղում կատարելով մեծամասնության առաջնորդ Էրիկ Կանտորի՝ պատգամավորներին ուղղված նամակին:
Կանտորը պատգամավորներին առաջարկում է ընդունել ժամանակավոր օրենք, որը հոկտեմբերի 1-ից կաջակցի պետության ծախսերին կրճատված բյուջեի մակարդակում, որը գործում է վերջին կես տարում՝ հաղորդում է պարբերականը:
Հանրապետականները նաև առաջարկում են օրենք ընդունել արտքին փոխառությունների սահմանաչափը բարձրացնելու մասին:
Ներքին պարտավորությունների կատարման դադարեցումը կառավարությանը սպառնում է արդեն հոկտեմբերի 1-ից, քանի որ Կոնգրեսի երկու կուսակցությունները չեն կարողանում փոխհամաձայնության հասնել պարտքի ու բյուջետային դեֆիցիտի կրճատման հարցում:
ԱՄՆ բյուջեի սեկվեստրը ուժի մեջ է մտել այս տարվա մարտից:
Սեկվեստրը նախատեսում է ծախսերի կրճատում 1.2 տրլն դոլարով՝ մոտակա 10 տարվա ընթացքում, ու 85 մլրդ-ով՝ այս տարվա վերջին:









































