«System Of A Down» խմբի հայազգի երգիչ Սերժ Թանկյանը իր աջակցությունն է հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը և Դանիել Իոաննիսյանին։
«Ես Դանիել Իոաննիսյանին մի քանի շաբաթ առաջ հանդիպել եմ մի խումբ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ և մեր նկարը տեղադրել էի «Instagram»-ում՝ հարգելով նրա լրագրողական ակտիվիզմի ոլորտում կատարած ջանքերը։ Մեկը, ով ուշադրություն է բևեռում կաշառակերության և անարդարության վրա, պետք է գովասանքի արժանանա, և ոչ թե դատապարտվի։ Եթե ներգրավված դպրոցի տնօրենները իրենց վիրավորված են զգում իրենց անհապատասխան գործողությունների համար, ապա նրանք պետք է պայքարեն նրանց դեմ, ովքեր դրել են իրենց այս իրավիճակում»,-գրել է Սերժ Թանքյանը ֆեյսբուքյան իր էջում։








































