Սիրիայում զինված խմբավորումները բացահայտ սպառնում են համաշխարհային կազմակերպության աշխատակիցներին, ովքեր օգնություն են ցուցաբերում բնակչությանը: Այս մասին հայտարարել է մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Վերջին մի քանի շաբաթներին և ամիսներին մենք բախվել ենք տարբեր աղբյուրների կողմից մարդասիրական հարցերով աշխատակիցների հասցեին սպառնալիքների: Ինչպես գիտեք, սպանվել են Կարմիր մահիկի սիրիական հասարակության մի շարք կամավորներ: Բացի այդ, սպանվել են նաև ՄԱԿ-ի աշխատակիցներ: Մեր անձնակազմի անդամներին նաև առևանգել են»,- ասել է Ամոսը:
Լրագրողների խնդրանքով նա հստակեցրել է զոհված աշխատակիցների թիվը՝ 11:
Նրա խոսքով՝ սպառնալիքների մի մասը տեղադրվում են սոցցանցերում: «Մենք ամենայն լրջությամբ ենք վերաբերվում այդ բոլոր սպառնալիքներին»,- ասել է գլխավոր քարտուղարի տեղակալը:







































