Sunday, 07 06 2026
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան

Տիրում է շփոթություն և շոկ. մամուլ

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն այսօրվա խմբագրականում գրում է.

 «Ինչպես 9 բալանոց երկրաշարժից հետո աֆտերշոկերի ալիքն է շարունակվում, այնպես էլ Մաքսային միություն մտնելու հետ կապված արձագանքները չեն դադարում: Սրանք իրենց ուժգնությամբ, անշուշտ, զիջում են առաջին հարվածին, բայց հոգեբանական սթրեսն ու սխալի գիտակցումից առաջացած շոկը նույնն է: Միաժամանակ, իշխանությունը փորձում է հարթել իրավիճակը: Մի կողմից հայտարարում է, թե ոչինչ չի պատահել. եվրոպական ինտեգրացիան շարունակվելու է, մենք ասոցացման համաձայնագիրն ստորագրելու ենք: Եվ ակնարկում են, թե եվրոպացիները տեղեկացված են եղել Ռուսաստանի հետ բանակցությունների մասին: Մյուս կողմից, Սերժ Սարգսյանն ու իր թիմը տարբեր հանդիպումների ժամանակ հայտարարում են, թե Մաքսայինի հետ կապված փաստաթղթերը ներկայացվելու են ԱԺ և քննարկվելու են այնտեղ: Այնպես որ, հասարակությունը կտեղեկացվի դրանց բովանդակության մասին: Կարծես ում հայտնի չէ, թե այդ քննարկումներն ու քվեարկություններն ինչով են ավարտվում: Միաժամանակ հրապարակվում են եվրոպական տարբեր մակարդակների պաշտոնյաների կարծիքներ ու արձագանքներ, որոնց այն մասը, որտեղ եվրոպացիները հանգստացնում են ու խոսում Հայաստանի հետ բանակցությունների շարունակականության մասին, անկեղծ ասած, հավատ չեն ներշնչում: Դրանք հրապարակողը՝ հայկական կողմը, իր պահվածքով կորցրել է վստահությունը ինչպես հայաստանցիների շրջանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Չի բացառվում, որ որոշ բան խեղաթյուրում են: Եվ ամենազավեշտալին քարոզիչների այն խավն է (Արթուր Բաղդասարյան, Հայկ Բաբուխանյան, Արտաշես Գեղամյան և ուրիշներ), որոնք իրենց չունեցած հեղինակությամբ ձեռնամուխ են եղել կատարվածի արդարացմանը: Մեկը չկա՝ խորհուրդ տա. եթե չեք ուզում, որ այս քայլը կոկորդներումդ մնա, հետ կանչեք ձեր քարոզիչներին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում