Հաշմանդամության ունեցող նախկին օդաչուներն այսօր կրկին հավաքվել էին կառավարության շենքի դիմաց և պահանջում էին մասնագիտական գործունեության ընթացքում առողջությանը հասցված վնասի փոխհատուցում։
Նախկին օդաչու, ինքնաթիռի հրամանատար Միքայել Անդրեասյանն ասաց, որ արդեն 11 տարի պայքարում են, սակայն դեռևս նպաստ չեն ստացել:
Ակնկալում էին, որ կառավարությունը փոխվի, իրենց հարցը կլուծվի: «Մի պուճուր սպասելիք ունենք այս վարչապետից: Վարչապետն արդեն երեք ամիս է զբաղվում է մեր գործով: Սպասում ենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































