16 անիվներից չորսը պատկանում են Smat FourJoy կոնցեպտին, իսկ մնացած տասներկուսը՝ 3 էլեկտրական սքեյթբորդներին, որոնք գտնվում են ավտոմեքենայում:
Այսպիսով, Mercedes-ը շարժում է երիտասարդության հետաքրքրությունը, որը նոր սերնդի Smart-ի թողարկման ժամանակ արդեն վճարունակ կլինի:
Քանի դեռ հասարակությունը գուշակում է, թե ինչպիսին կլինի Smart-ի նոր սերունդը (ավտոմեքենայի սերիական թողարկումը կլինի երկու տարուց), Mercedes-Benz-ի դիզայներներն աշխատում են կոմպակտ քաղաքային մեքենայի դիզայնի վրա: Այդ գործընթացի հերթական արդյունքը FourJoy կոնցեպտն է դարձել: Մշակողները պնդում են, որ բաց սրահը հաստատում է մեքենայի և քաղաքի ամբողջությունը, որտեղ էլ այն պետք է շահագործվի:
Էլեկտրամոբիլների լայն վաճառքն արդեն նորություն չէ, սակայն նոր սերնդի Smart-ն ավելի սովորական ներքին այրման շարժիչի օգնությամբ կաշխատի: Իսկ ահա կոնցեպտի ուժային ագրեգատը 55-կիլովատտանոց էլետրաշարժիչն է:









































