3 ամսական Նորթ Ուեսթի ծնողները՝ Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը, մեծ լրջությամբ են վերաբերվում իրենց «փոքրիկ արքայադստեր» զգեստապահարանին:
Նրանք Նորթին հագցնում են միայն 3 գույնի հագուստ՝ սև, սպիտակ կամ մարմնագույն, և ոչ մի վարդագույն, հաղորդում է The Holywood Gossip-ը:
Բացի այդ, վարդագույնը բացառված է նաև փոքրիկի ննջարանի ներքին հարդարանքի մեջ: Այնտեղ միայն մուգ կապույտ, սև և սպիտակ գույներ են։
Չնայած գույների սահմանափակմանը՝ փոքրիկի զգեստապահարանում արդեն մեծ տեսականի կա՝ հայտնի ապրանքանիշներից՝ Fendi, Bonpoint, Lanvin և նույնիսկ Dolce& Gabanna:








































