ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս չի համարում ՆԱՏՕ-ն «հնացած» կազմակերպություն։ Այս մասին նա ասել է ՆԱՏՕ-ի գլպխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
«Ես ասել եմ, որ այն հնացած է։ Այլևս արդեն հնացած չէ»,-ասել է նա։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կարողացել է լավագույնս հարմարվել իսլամիստ գրոհայինների դեմ պայքարի հարցում։
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները նախկինի պես պետք է իրենց հասանելի ֆինանսական ներդրումն անեն կազմակերպության գործունեությունում։
Մամլո ասուլիսի ընթացքում Թրամփը նաև երախտագիտություն է հայտնել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ ապրիլի 7-ին Սիրիայի կառավարական զորքերի ավիաբազային հարված հասցնելու իր որոշմանն աջակցելու համար։











































