ԵԽ մամուլի ծառայությունից aravot.am-ին հայտնել են, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուլժնիեկսը հրապարակել է գրառում Հայաստանում ակտիվիստների դեմ հարձակումների առնչությամբ:
Նա գրել է. «Մտահոգված եմ Արշամյանի, Սաղաթելյանի և Հայաստանում այլ ակտիվիստների նկատմամբ հարձակումների կապակցությամբ: Պետք է ապահովվի արդյունավետ հետաքննություն և հաշվետվողականություն»:









































