Կանադայի ոստիկանությունը լայնամասշտաբ գործողություն է իրականացրել Տորոնտոյի մերձակայքում զվարճությունների զբոսայգուց քաղցրավենիք գողացած երեխաներին բռնելու համար՝ տեղեկացնում է Huffington Post-ը:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ փոքրիկ գողերին բռնելու համար ներգրավվել էին ոստիկանության մի քանի բաժանումներ, այդ թվում՝ կինոլոգներ, ջերմապատկերախցիկով ինքնաթիռ և Յորքի շրջանի հատուկջոկատայինները:
15-16 տարեկան անչափահասները հայտնաբերվել են «հանցագործության» վայրից ոչ հեռու: Իրավապաշտպանների խոսքով՝ նրանք թաքնվել են թփերի տակ և մինչև վերջ կերել գողացված քաղցրավենիքը:









































