Wednesday, 24 06 2026
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ

Հարցը լուծվել է, խնդրում եմ՝ մեզ մոռացեք. Փարպիի գյուղապետ

«Փարպի համայնքում ամեն ինչ լավ է, ժողովուրդը հանգիստ է, էդ հարցն էլ փակվել է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Փարպիի համայնքապետ Իշխան Առաքելյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ՀՅԴ-ի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում-բողոք էր ներկայացվել Արագածոտնի մարզի Փարպի համայնքում ընտրախախտումների վերաբերյալ: Դիմումը վերահասցեագրվել էր տարածքային ընտրական հանձնաժողով, որը, քննելով դիմումը, անվավեր էր ճանաչել Արագածոտնի մարզի Փարպի համայնքի թիվ 17/21 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները, իսկ վարույթով ձեռք բերված նյութերն ուղարկվել էին դատախազություն: Դատախազությունը քրեական գործ է հարուցել, քանի որ արձանագրել էր, որ ընտրատեղամասում առկա են եղել բազմաթիվ ընտրողներ, բաց քվեարկություններ ու ընտրողների կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողություն:

Փարպիի համայնքապետը նախօրեին մեզ հետ զրույցում ասել էր, որ գյուղը ոտքի է կանգնելու, եթե այս քրեական գործի շրջանակներում հանձնաժողովի որևէ անդամ դատվի: Գյուղապետը նաև նշել էր, որ հիմնական խառնաշփոթը ընտրության օրն առաջացել է այն պատճառով, որ մարդիկ չեն տիրապետել քվեարկության կարգին: «Մեկը մյուսից հարցրել է, թե ոնց քվեարկի, ինչ անի, կամ ընտանիքով եկել են, ընտանիքի մի անդամը մյուսին օգնել է քվեարկել, դրա մեջ ի՞նչ վատ բան կա»,- ասել էր Առաքելյանը:

Այսօր, սակայն, գյուղապետը հորդորեց հանգիստ թողնել այս թեման, մոռանալ իրենց գյուղը և այդ պատմությունները: «Հարցը լուծվել է, խնդրում եմ՝ մեզ մոռացեք: Հիմա դատարան կտան, ինչ կանեն՝ մեզ չի հետաքրքրում: Ժողովուրդը հանգիստ իր գործին է անցել: Ժողովրդին չի հետաքրքրում էդ հարցը: Մեր գյուղին հանգիստ թողեք, մեզ մեր հոգսերը հերիք են»,- ասաց Առաքելյանը:

Գյուղապետին հիշեցրինք, որ ինքն ասել էր՝ եթե ինչ-որ մեկը դատվի, իրենք ամբողջ գյուղով ոտքի կկանգնեն, արձագանքեց. «Այո, ասել եմ, բայց դա ժողովուրդն է որոշում: Եթե ժողովուրդը կուզի, թող ուզի, չէ՝ ոչ մի բան էլ չի լինի: Կրկնում եմ՝ մեզ հանգիստ թողեք, հարցը փակված է»:

Ինչ վերաբերում է քրեական գործին, ապա այս գործով դեռ քննություն է գնում:

Նշենք, որ Փարպի համայնքում ծագած այս խնդիրը ավելի խոր արմատներ ունի: Դեռ քարոզարշավը չսկսած՝ ՀՅԴ-ն տեղեկություն տարածեց, որ Արագածոտնի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանը ծեծի էր ենթարկել Փարպի գյուղի մի բնակչի, ով հայտարարել էր, որ ընտրելու է ՀՅԴ-ին:

Բազմասեր Առաքելյանը հերքել էր այդ տեղեկությունը: Այնուհետև այդ հեռակա լարվածությունը տեղափոխվեց նաև ընտրատեղամաս, և հենց ՀՅԴ-ն էլ դիմում ներկայացրեց ԿԸՀ՝ անվավեր ճանաչելու Փարպիի տեղամասերից մեկի քվեարկության արդյունքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում