Հայտնի հեռուստահաղորդավար և արդեն գործարար Թինա Կանդելակիի դեմ քաղքացիական հայց է ներկայացվել: Հայցվորների դերում հանդես են գալիս մի խումբ մոսկվացիներ, որոնց շենքի կողքին Կանդելակին բացել է «Թինաթին» ռեստորանը: Նրանք պահանջել են, որպեսզի դադարեցվեն իրենց պատուհանների տակ տեղի ունեցող ամենօրյա հավաքները, երբ մեքենաներից հնչում են բարձր երաժշտություն ու զրույցներ, որոնք դժվարացրել են այդ տանը բնակվողների կյանքը:
Ռեստորանի ամառային տեռասի բացմանը մի խումբ տարեցներ մոտեցել են Կանդելակիին` խնդրելով իջեցնել երաժշտության ձայնը, որին ի պատասխան նա հեռացել է այդտեղից իր թանկարժեք մեքենայով` կարծես ոչինչ տեղի չի ունեցել, իսկ ռեստորանի աշխատակիցներից մեկը, հեգնելով նրանց, հրավիրել է ռեստորան հայտնի երգչուհու համերգը լսելու:
Սակայն վերջերս տեղի ունեցած հավաքույթի ժամանակ հարևանները ոստիկանություն են կանչել, ինչից հետո իրավիճակը փոխվել է:








































