Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գոհ է մնացել ակումբի վարած տրանսֆերային քաղաքականությունից:
«Երիտասարդների շնորհիվ մեր մարզումները ավելի ինտենսիվ ու աշխույժ են դարձել:
Վերջերս մեզ միացած Գարեթ Բեյլը շատ հայտնի խաղացող է, ով ներկայացման կարիք չունի: Նա երիտասարդ խաղացող է, ով շատ էր ցանկանում տեղափոխվել «Ռեալ» ու խաղալ մեր կազմում:
Մեր թիմը համալրումներ է ունեցել, այդ թվում նաև եկել են ակադեմիայի սաներ Խեսեն ու Կարվախալը: Կարվախալը շատ լավ աջ պաշտպան է:
Բացի այդ, մենք պայմանագիր կնքեցինք երկու երիտասարդ իսպանացիների հետ` Իսկոյի ու Իլյարամենդիի, ովքեր առաջնությունում խաղալու փորձ ունեն: Իսկոն նույնիսկ Չեմպիոնների Լիգայում է խաղացել»,- նշել է Անչելոտին:







































