Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի դիմաց կկառուցվի «ապագայի բանտը»՝ նախատեսված 1200 բատարկյալի համար: Այն պետք է դառնա Եվրոպայի խոշորագույն բանտերից մեկը և ամենահարմարավետը: Նախագծողները հատկապես հպարտանում են ճաղավանդակների լիովին բացակայությամբ, ինչը թույլ կտա բանտարկյալներին զգալ իրենց ինչպես տանը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նախագծի առանձնահատկություններն այսօր ներկայացրել է Cafasso կոնսորցիումը, որը զբաղվում է եզակի ուղղիչ հաստատությունների շինարարությամբ: Բանտը նման կլինի դասական պիոներական ճամբարի կամ ուսանողական ավանի:
Սոցցանցերում նախագիծը բուռն քննարկումներ է առաջացրել:Նախագծի հակառակորդները կարծում են, որ այն կդառնա «հանցագործների համար դրախտ», որտեղ պայմաններն ավելի լավը կլինին, քան ազատության մեջ:
Այն կփոխարինի Բրյուսելի երեք գերհագեցած բանտերին: Շինարարությունը կսկսվի 2015-ին, կավարտվի 2017-ին: Պայմանագրի նախնական արժեքը կազմում է 31 մլն եվրո:










































