Ռուսաստանի իշխանությունները «գունավոր հեղափոխություն» թույլ չեն տա երկրում, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրներում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք տարբեր տեսություններ գիտենք, որոնք իրականացվում են աշխարհի տարբեր շրջաններում՝ հանգեցնելով լուրջ ապակայունացման: Բնականաբար, ոչ մի նման բան չպետք է թույլ տանք և կփորձենք համապատասխան կերպով պահել մեզ Ռուսաստանում և ամեն կերպ աջակցել ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին»,-ասել է Պուտինը:
Ավելի վաղ «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցներում «գունավոր հեղափոխությունների» վտանգին անդրադարձել էին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:








































