Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Ներկայացվել են Երևանի քաղաքապետարանի էներգաարդյունավետությանն ուղղված ծրագրերը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և Ղրղզստանի կառավարության պատվիրակության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, դեսպան Սանջար Ումետալիովի  գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել են քաղաքային ենթակառուցվածքների բարելավման և մի շարք ոլորտներում փորձի փոխանակման շուրջ հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ: Այս մասին  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ Կամո Արեյանը մասնավորապես ներկայացրել է նոր տեխնոլոգիաների կիրառման, «Անվտանգ քաղաք» և «Խելացի քաղաք» հայեցակարգերի, էներգաարդյունավետության և կլիմայի փոփոխությունների մասով Երևանի քաղաքապետարանի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի միջև համագործակցությամբ իրականացված և 2017 թվականին նախատեսված ծրագրերը:

«Մասնավորապես, 2014 թվականից «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով շուրջ 1000 լուսատու փոխարինվել է էներգա­արդյունավետ լուսադիոդային լուսա­տու­ներով, ինչի արդյունքում ապահովվել է ավելի քան 67% էներգախնայողություն: Հենց այդ խնայողությունների շնորհիվ ծրագիրն ամեն տարի ընդլայնվում է: Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակում էլ մայրաքաղաքում ջերմաարդիականացվել է մի ամբողջ շենք: Հանրային և բազմաբնակարանային շենքերում էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների ապահովման նպատակով Երևանի քաղաքապետարանը ՄԱԶԾ և Եվրոպական ներդրումային բանկի հետ մշակում է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցման և մասշտաբավորման» ծրագիր» , – նշել է Կամո Արեյանը:

Ղրղզստանի կառավարության պատվիրակության ղեկավար Սանջար Ումետալիովը, շնորհակալություն հայտնելով հանդիպման և քաղաքային ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկատվության համար, նկատել է, որ քաղաքային հիմնախնդիրների լուծմանն ուղղված Երևանի փորձն օրինակելի է և կարող է կիրառելի դառնալ նաև Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել փորձի փոխանակմանն ուղղված աշխատանքները և զարգացնել երկուստեք համագործակցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում