Սեպտեմբերի 4-ին Բեյոնսեն դարձավ 32 տարեկան: Այօր ամենահայտնի երգչուհիներից մեկը ծննդյան օրը չի նշել այնքան շքեղ, որքան, ասենք, Մադոննան, ով իր 55-ամյակի կապակցությամբ իսկական դիմակահանդես էր կազմակերպել: Բեյոնսեն նշել է ծննդյան օրը ընտանեկան շրջանակում՝ շրջապատված մտերիմ մարդկանցով:
Ծննդյան տոնակատարությունն անցկացվել է սպիտակ, մեծ զբոսանավի վրա՝ ամուսնու՝ Ջեյ Զիի, դստեր՝ Բլյու Այվիի և ամենամտերիմ ընկերների ներկայությամբ:
Տոնակատարության ժամանակ զույգը բազմիցս լուսանկարվել է: Ջեյն ու Բեյոնսեն լուսանկարել են միմյանց շամպայնի հսկայական շշի մոտ: Նրանք այնպիսի տեսք ունեին՝ կարծես իրենց սիրավեպը ամենաթեժ փուլում է:











































