Ապագա «օրենքով գողերի» կարիերան մշտապես հետաքրքրություն է առաջացրել շարքային քաղաքացիների շրջանում: Կինեմատոգրաֆիստների կողմից ներկայացվող «թագադրման» գործընթացը ընդհանուր քիչ բան ունի իրականության հետ: Ահա ինչպիսին է «կարիերայի վերելակը» քրեական դաշտում՝ kriminal.lv-ում ներկայացնում է ՌԴ ՆԳՆ Գլխավոր վարչության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի ղեկավար Կոնստանտին Ստրոգանովը:
Սկզբում խոստումնալից հանցագործը ներկայանում է որպես «թափառական»: Տեղեկատվությունը պտտվում է «կապույտ հասարակության» ներկայացուցիչների շարքում, այդ թվում՝ SMS-ի, Skype-ի ու Viber-ի միջոցով:
Դրան հաջորդում է ինքնատիպ փորձնական ժամկետը, երբ հետևում են նորաթուխ «թափառականի» գործերին: Այնուհետև սկսվում է մեկ ուրիշ փուլ: Արդեն գործող «օրենքով գողերի» հետ շփման ժամանակ նա պատմում է իր կենսագրությունը, որը պետք է մաքուր լինի՝ ոչ մի ծառայություն բանակում, կապեր՝ իրավապահ մարմինների հետ: Չի ողջունվում նաև թմրանյութերի օգտագործումը:
Եթե զրույցը բարեհաջող է անցնում, նա ստանում է «յուրայինի» ցանկալի կարգավիճակ:










































