Monday, 29 06 2026
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում

Ղարաբաղում սկսվել է նոր «խաղ». Ս. Տարասով

Ռուսական Regnum գործակալության փոխանցմամբ, ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովն իր «Ղարաբաղ – նոր «խաղի» սկիզբը» խորագրով հոդվածում անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղին առնչվող վերջին զարգացումներին.

«Ինդոնեզիայի Բալի կղզում կայացած «Չմիավորման շարժման» 16-րդ նստաշրջանի ժամանակ Ադրբեջանը դարձավ այդ կազմակերպության լիիրավ անդամ։ Սա Ադրբեջանի արտաքին քաղաքականության 180 աստիճանի փոփոխություն է։

Պետք է հիշել, որ 2007 թվականի Ադրբեջանի ազգային անվտանգության հայեցակարգում նշված էր, որ Բաքվի ռազմավարական նպատակը եվրատլանտյան տիրույթին ինտեգրվելն է, իսկ այդ տիրույթի հիմնական ինստիտուտը ՆԱՏՕ-ն է։ Ինչպես նշում է Ատլանտյան համագործակցության ասոցիացիայի նախագահ Սուլհեդին Աքբերը, Բաքվի կուրսի փոփոխության մասին կարելի էր ենթադրել արդեն 2010 թվականին, երբ Ադրբեջանի մշակած ռազմական դոկտրինում փոքր տեղ հատկացվեց Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի փոխհարաբերություններին։

Դրա համար էլ արտաքնապես խորհրդավոր են թվում այն հանգամանքները, որոնք Բաքվին ստիպեցին գնալ այդպիսի վճռական քայլերի, ինչն էլ ադրբեջանցի քաղաքագետների տարատեսակ կարծիքների պատճառ դարձավ։ Օրինակ՝ Հիքմեթ Հաջիզադեն կարծում է, որ Ադրբեջանի այդ քայլն ուղղված է Ռուսաստանի ու Իրանի կողմից իր հանդեպ գործադրվող ճնշման կանխմանը։ Ընդ որում՝ վստահեցվում է, թե «Չմիավորման շարժմանն» անդամակցելը, իբրև թե, որևէ առավելություն չի տալիս Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը նշել է, որ իր քաղաքականությամբ Ադրբեջանը հարված հասցրեց ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը։

Արևմուտքում թուրք-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը դիտարկվում է ապագայում ՆԱՏՕ-ին Բաքվի անդամակցության համատեքստում։ Ընդ որում՝ Բաքուն ու Երևանը ՆԱՏՕ-ի հետ գործնականում աշխատում էին նույն ծրագրով։ Սակայն Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ինչը վստահություն է ներշնչում Ռուսաստանի հետ նրա դաշնակցային ու ռազմավարական հարաբերություններում։

Այժմ այդ իրավիճակը կարող է փոխվել, առավել ևս, որ Ադրբեջանը փորձում է ստեղծել նոր քաղաքական-դիվանագիտական հենակետ, որի միջոցով նա կարող է քաղաքական-դիվանագիտական նոր հարձակում սկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։

Ավելին՝ Բաքվի առաջարկած իրադարձությունների ընթացքն անխուսափելիորեն հանգեցնելու է Անդրկովկասում տարածաշրջանային անվտանգության նոր համակարգի, ինչպես նաև ազատ մանևրայնության (թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի ուղղությամբ) ձևավորմանը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա իր անկախացումից ի վեր՝ Բաքուն առաջին անգամ իրական հնարավորություն է ստանում Երևանին եթե ոչ դուրս մղելու մոսկովյան քաղաքական հարթակից, ապա գոնե ստիպելու զգալիորեն նեղացնել նրա տեղը։

Բանն այն է, որ վերջին շրջանում Արևմուտքը մի շարք քայլեր է ձեռնարկել ղարաբաղյան լաբիրինթոսից ելք փնտրելու ուղղությամբ (սակայն իր սցենարով)։ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, Վաշինգտոնում ընդունեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին։ Տրամաբանությունը հուշում է, որ համանման ընդունելության պետք է արժանանար նաև Ադրբեջանի արտգործնախարարը, եթե խոսքը գնում է հակամարտող կողմերին հաշտեցնելու ձգտման մասին։ Սակայն դա տեղի չունեցավ։ Հուլիսին պլանավորված է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը տարածաշրջան։ Ընդ որում՝ առայժմ անհայտ է նրա Ադրբեջան այցելելու օրակարգը։ Մի խոսքով, Արևմուտքը սկսել է «շապիկը քաշել իր վրա», թեև ադրբեջանցի պատգամավոր ու քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը կարծում է, որ հակամարտող կողմերին փոխզիջման հանգեցնելու ամենամեծ հնարավորությունն առաջվա պես ունի Մոսկվան։

ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը Սենատի արտաքին կապերի կոմիտեի նիստում, ղարաբաղյան հակամարտության հետ կապված, հայտարարեց, որ եկել է ժամանակը, որպեսզի հաստատվեն հիմնական սկզբունքները և պատրաստվի խաղաղության պայմանագրի նախագիծը։ Խոսքն առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ակտիվացման մասին է։

Միևնույն ժամանակ, Գորդոնը բացահայտ հասկացրեց, որ այդպիսի քաղաքականություն արդեն իսկ իրականացվում է, ինչը մի կողմից միտված է խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանին ու Ադրբեջանին օգնելուն, իսկ մյուս կողմից՝ հաշվի են առնվում կովկասյան ու իրանական ուղղություններով ԱՄՆ-ԵՄ համագործակցության հեռանկարները։

Կովկասում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հենակետը Վրաստանն է։ Հայաստանին գայթակղում են նրանով, որ հնարավորություն կընձեռեն ղարաբաղյան հակամարտության կարգավորումն իրականացնել ոչ թե ՄԱԿ-ի, այլ՝ ԵՄ-ի ընդունած միջազգային իրավական նորմերին համապատասխան։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ԱՄՆ-ը մեկ անգամ չէ, որ փորձել է օգտվել նրա տարածքից՝ հարավային ուղղությամբ որոշակի գործողություններ իրականացնելու համար։

Սակայն խնդիրը միայն դա չէ։ Գորդոնը նաև հայտարարել էր, որ կովկասյան տարածաշրջանի առաջխաղացման համար իրենք շատ ջանքեր են ներդրել, սակայն տարածքային վեճերը և քաղաքական ու տնտեսական կարևոր բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը լուրջ խոչընդոտներ են ստեղծում առավել կայուն իրավիճակի համար։

Այլ կերպ ասած՝ Արևմուտքը գլխավորապես կարծում է, որ Ղարաբաղի պատճառով է, որ Ադրբեջանն ու Հայաստանը չեն ցանկանում գնալ իրենց հրամցվող ժողովրդավարական բարեփոխումների անցկացման ճանապարհով։ Սակայն Արևմուտքի հետ բազմամյա համագործակցության փորձ ունեցող Ադրբեջանը վախենում է հայտնվել թակարդում, ինչպես որ տեղի ունեցավ Հայաստանի ու Թուրքիայի միջև ստորագրված Ցյուրիխյան արձանագրությունների պարագայում, ինչպես նաև կորցնել Ղարաբաղը։

Պատահական չէ, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, հանդես գալով Հայաստանի խորհրդարանում, նշեց, որ Ադրբեջանը պետք է համաձայնի միջազգային հանրության այն մտքի հետ, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է վճռի նրա ժողովուրդը՝ կամարտահայտության միջոցով։ Նրա խոսքերով, ներկայումս հենց այդ ուղղությամբ են ընթանում բանակցությունները, և հենց դրան պետք է ադրբեջանական իշխանությունները պատրաստեն իրենց հասարակությանը։

Այդպես առաջանում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ համաձայնագրին առնչվող քաղաքական-դիվանագիտական նոր ինտրիգ։ Ընդ որում՝ մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանին կսկսեն աստիճանաբար դուրս մղել այս նոր «խաղից», քանի որ Ղարաբաղին առնչվող համաձայնագրին հասնելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես եկող Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջարկած սցենարը կհայտարարվի սպառված։

Ռասիմ Մուսաբեկովը նշում է, որ հենց այդ նպատակով Ռուսաստանի վրա գործուն լծակ պահպանելու համար Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել երկարաձգել Ռուսաստանի հետ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի համատեղ օգտագործման ժամկետը, անդամակցել է «Չմիավորմանը շարժմանը», դադար է վերցրել Nabucco-ի նախագծին մասնակցելու հարցում։

Այնպես որ, Դովիլում Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը հանդիսանում է միայն մտադրված օպերացիայի դիվանագիտական քողարկումը։ Ակնհայտ է միայն այն, որ Կազանում կայանալիք Մեդվեդև-Ալիև-Սարգսյան հանդիպումից առաջ ադրբեջանական կողմի մոտ հայտնվել են ոչ փոքրաթիվ «հաղթաթղթեր»։ Այնպես որ, Ղարաբաղում նոր խաղը միայն հիմա է սկսվում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում