Sunday, 14 06 2026
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները

Ամասիայում շահագործման է հանձնվել արվեստի դպրոցի շենքը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Շիրակի մարզի Ամասիա համայնքում ներկա է գտնվել արվեստի դպրոցի հիմնանորոգված շենքի բացման արարողությանը, որին մասնակցում էին նաև Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, այլ հյուրեր:
Համայնքում գտնվող նախկին կիսակառույց շենքը հիմնանորոգվել է «Յուքոմ» ընկերության միջոցներով և Ամասիայի վերականգնման հիմնադրամի աջակցությամբ, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 130 մլն դրամ: Շենքում կգործի ինչպես երաժշտական դպրոցը, այնպես էլ արվեստի տարբեր խմբակներ: Կրթօջախն ապահովվել է նաև անհրաժեշտ գույքով:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ փոխվարչապետը շնորհավորեց բնակիչներին, ուսուցիչներին և սաներին` հարմարավետ ու բարեկարգ դպրոցի բացման կապակցությամբ, որտեղ արդեն ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները ուսումնական գործընթացը կազմակերպելու համար: Նա գոհունակություն է հայտնել, որ պետական-մասնավոր համագործակցությամբ համայնքային նշանակության կարևոր ծրագրեր են իրականացվում և հույս է հայտնել, որ այդ միտումները կպահպանվեն:

Փոխվարչապետը մարզպետի և համայնքապետի ուղեկցությամբ շրջայց է կատարել է նորոգված շենքում, ծանոթացավ ստեղծված պայմաններին, ինչպես նաև այցելեց համայնքի մանկապարտեզի շենք, որը հիմնանորոգվել է Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի ծրագրով և արդեն մեկ տարուց ավելի գործում է:

Համայնքապետը փոխվարչապետին տեղեկություններ ներկայացրեց նախատեսվող ծրագրերի մասին: Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի միջոցներով և համայնքի համաֆինանսավորմամբ համայնքի կինոթատրոնի շենքը կվերակառուցվի որպես մարզամշակութային կենտրոն, իսկ «Յուքոմ» ընկերության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համատեղ ջանքերով կվերականգնվի մարզադաշտը:

Փոխվարչապետը խորհրդակցություն է անցկացրել նաև Ամասիայի վերականգնման հիմնադրամում: Քննարկվել են իրականացվող ծրագրերի, ինչպես նաև գյուղացիական կոոպերատիվների ստեղծման և անհրաժեշտ աջակցության ցուցաբերման հետ կապված հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում