Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Բուլղարիայի և Չեխիայի ընտրանիների դեմ հանդիպումներին մասնակցելու դեպքում Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կհասնի ազգային թիմի կազմում անցկացրած խաղերի ցուցանիշով ռեկորդակիր Ֆաբիո Կանավարոյին, ով իր ակտիվում 136 հանդիպում է գրանցել:
«Եթե ամեն ինչ կարգին լինի, մեծ նվաճում կունենամ: Հպարտանում եմ` Իտալիան ներկայացնելով միջազգային ասպարեզում: Ինձ համար դա մեծ պատիվ է և պատասխանատվություն:
Յուրաքանչյուր անգամ, երբ ազգային թիմի կազմում խաղադաշտ ես դուրս գալիս, ոչ թե պարզապես ֆուտբոլային հանդիպում ես անցկացնում, այլ շատ ավելին ես զգում: Կարևորը թիմն է, որի շահերը վեր են ամենից: Շատերն են ցանկանում հանդես գալ ազգային թիմի կազմում, սակայն ոչ բոլորին է նման հնարավորություն ընձեռնվում»,- նշել է Բուֆոնը:






































