Monday, 22 06 2026
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել

Բրյուսելն անգամ նվազագույնը չկարողացավ ապահովել Հայաստանի համար. Կայծ Մինասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ Կայծ Մինասյանը:

– Պարոն Մինասյան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի՝ Մաքսային միությանն  անդամակցելու որոշումը:

– Այս հարցի շուրջ երեք դիտարկում պիտի անեմ: Նախ` արդյոք Ռուսաստանն ի՞նչ է տալիս Հայաստանին, որպեսզի այդքան զիջումներ ստանա, նա արդյոք պիտի շարունակի՞ անարգել Հայաստանին, թե՞ այսուհետ այլ վերաբերմունք պիտի ցուցաբերի: Եթե Ռուսաստանը նպատակ ունի երեք պետությունները՝  Վրաստանը՝  նախագահական ընտրություններից հետո, Ադրբեջանը և Հայաստանը, իր գրպանի մեջ դնել, ապա դա վտանգավոր է երեք ինքնիշխան պետությունների համար, իսկ եթե այլ նպատակ ունի այդ քաղաքականությունը, դեռ պիտի սպասենք:

Երկրորդ դիտարկումը կապված է Հայաստանի հետ. Հայաստանի համար գլխավոր հարցը ոչ ազատությունն է, ոչ տնտեսական զարգացումը, այլ անվտանգությունը, ազգային անվտանգությունը: Աշխարհը պիտի իմանա, որ Հայաստանի իշխանությունների, ընդդիմադիր ուժերի, պարզապես ժողովրդի, Սփյուռքի, ընդհանրապես՝ ամբողջ հայության գլխավոր խնդիրն ու մտահոգությունն անվտանգության ուժեղացումն է: Երբ Ռուսաստանը քեզ տալիս է անվտանգության երաշխիք, իսկ մյուս մեծ պետությունները՝  ոչ, ուրեմն հասկանալի է և կարիք չկա զարմանալու, որ Հայաստանը որոշում է անդամագրվել Մաքսային միությանը:

Մյուս կողմից` Հայաստանը չի կարող այլևս շարունակել նման ֆեոդալական կարգավիճակով  ղեկավարել թե պետությունը, թե հասարակությանը, իսկ քանի որ հիմա Մաքսային միության անդամ պիտի լինենք, վախենամ՝ այդ ֆեոդալական համակարգը շունչ առնի և մի քիչ ժամանակ շահի: Հայաստանի անվտանգության խնդիրը, որպես գլխավոր խնդիր, բնականաբար՝ պիտի հանգեցնի Ղարաբաղի հարցին:

Դիտարկման երրորդ կետը Բրյուսելն է: Մենք եվրոպացի փորձագետների կարծիքներ լսեցինք, սակայն այլ բան չլսեցինք  ո՛չ Բեռլինից, ո՛չ Լոնդոնից, ո՛չ Փարիզից: Սա ի՞նչ է նշանակում՝  անտարբերությո՞ւն, Հայաստանի անկարևորությո՞ւն: Ինչպե՞ս կարելի էր Հայաստանից սպասել  անդամակցություն ԵՄ-ին կամ այլ մոտեցում, երբ նրանք չեն կարող միավորվել Հայաստանի և ընդհանրապես որևէ երկրի անվտանգության համար:

Այս ամենում երեք մեղավորներ կան. Ռուսաստանը, որ սարսափելի ճնշումների դիմեց, Հայաստանը, որ չկարողացավ ավելի խիստ կեցվածք ունենալ, և Բրյուսելը, որ անտարբեր էր: Հիմա հաշիվ են պահանջում Հայաստանից, բայց վաղը եթե ազերիները կամ թուրքերը հարձակվեն Հայաստանի վրա, ո՞վ է ապահովելու Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգությունը՝ Բրյուսե՞լը, Փարի՞զը, Լոնդո՞նը, Բեռլի՞նը: Մենք 2008-ին տեսանք` ինչ եղավ Վրաստանի և Ռուսաստանի միջև: Պետք չէ ասել՝ Հայաստանը հաշվետու պիտի լինի, բացատրություն ենք սպասում: Դա անիմաստ է: Մակերեսային մոտեցումն այլևս բավական է: Կարծում եմ՝ դա Հայաստանի համար հստակ պիտի լինի: Ամենահետաքրքիրն այն է, որ Հայաստանը հույս ունի, որ դեռ պիտի ստորագրի Բրյուսելի հետ համաձայնագիրը: Ո՞վ գիտե, թերևս նվազագույն տարբերակ կստորագրվի, դեռ պիտի սպասենք, տեսնենք: Ամեն դեպքում Հայաստանի՝ արդեն իսկ  կայացրած որոշումը պիտի խանգարի Եվրոպայի ազդեցության տարածմանը Հարավային Կովկասում: Ռուսաստանն ինքնաբերաբար բույն դրեց Եվրոպայի դեմ: Միշտ այդպես է եղել` փոքր պետությունների միջոցով են հաշիվները մաքրում:  

Այստեղ խնդիրը Եվրոպայի և Ռուսաստանի միջև է, և ոչ` Հայաստանի և Բրյուսելի կամ Հայաստանի և Ռուսաստանի: Այսօր ԵՄ-ն տկար կազմակերպություն է. բավական չէ ասել` ձեզ պիտի օգնեմ, ձեզ գումար եմ տալիս, պիտի քաղաքական, տնտեսական բարեփոխումներ անենք: Հայաստանի համար կարևորն անվտանգությունն է, և այն հստակ պիտի լինի: Եվրոպացիները չեն ուզում միանալ Սիրիայի հարցում և ընդհանրապես՝ խնդիրների դեպքում միշտ բաժանված են, քանի որ ընդհանուր դիվանագիտություն չունեն, բացակայում են միացյալ բանակը, միացյալ արտաքին քաղաքականությունը: Ուրեմն էլ ի՞նչ սպասել Հայաստանից, երբ իրենք անգամ նվազագույնը չեն տալիս:

– Հայաստանի կողմից որոշման կայացման շտապողականությունը Դուք և՞ս պայմանավորում եք Ռուսաստանի կողմից հնարավոր ճնշումներով:

– Այստեղ երկու հարց կա: Ճիշտ է, որ ճնշումներ, շանտաժներ եղել են, փաստ է, որ Պուտինի այցն Ադրբեջան ուղղակի շանտաժ էր. դա հստակ է, բայց  պարզ է, որ Հայաստանի իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ընտրեց կայունությունը, ինչը գիտակցաբար արված քայլ է: Հայաստանը քար չէ, Հայաստանում կյանք կա, հասարակություն, քաղաքական շահեր կան՝ ի վերջո: Հարցի երկրորդ կողմը տնտեսականն է՝ գնաճի սպառնալիք. երբ ուզում են՝ գները բարձրացնում են, գիտեն, որ մեր տնտեսությոնը Ռուսաստանի ձեռքում է, նաև քաղաքական՝ եթե ցանկանան խանգարել կամ տկարացնել այսօրվա իշխանություններին, դա նրանց համար շատ հեշտ է: Այստեղ կա նաև ռազմաքաղաքական հարց` կապված Լեռնային Ղարաբաղի հետ:

 Կցանկանայի նշել ևս մեկ հանգամանք. այսօրվա աշխարհում իրավիճակը շատ բարդ է և վտանգավոր` Սիրիա, Իրաք, Իրան: Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները կայունության քարտն ընտրեցին, որոշեցին, որ այսօրվա կարևորագույն խնդիրը կայունությունն ու անվտանգությունը պահելն է, և եթե այդ մարտահրավերը չլուծեն, չհասնեն կայունության հանգրվանին, մենք խնդիրների առաջ կկանգնենք: Սա թերևս պատրվակ է, սխալ փաստարկ, ով գիտե, բայց խորքում կա նման բան: Կարծում եմ՝ հստակ է, որ Հայաստանի իշխանությունները չեն ուզում, որ Հայաստանը փոխի իր քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքը, կարգավիճակը, ռուսները ևս չեն ուզում, որ Հայաստանը փոխվի:

– Ո՞րը կլինի Եվրամիության հաջորդ քայլը:

– Կարծում եմ՝ բանակցությունները պիտի շարունակվեն, թերևս փաստաթղթի նվազագույն տարբերակը պիտի ստորագրեն՝ ինչու ոչ: Նաև կարծում եմ, որ ՀՀ իշխանությունները Եվրոպային պիտի ասեն՝ մենք պիտի շարունակենք այդ բարեփոխումները, բայց թերևս առանց ստորագրելու: Դա նվազագույն տարբերակն է: Առավելագույնը հետևյալն է.  Հայաստանի իշխանությունները կցանկանան ընտրել «և…, և…» տարբերակը` դառնալով միաժամանակ թե՛ Մաքսային միության անդամ, թե՛ Ասոցացման համաձայնագրի ստորագրող: Ով գիտե, գուցե այն ժամանակ խնդիր պիտի ստեղծվի Բրյուսելի և Մոսկվայի միջև:

Եվրոպացիները բացատրություններ են սպասում: Նրանք խելացի են. տեղյակ են, որ ռուսները ճնշում են գործադրել Հայաստանի վրա: Հիմա նրանք հարցին այլ կերպ պիտի մոտենան. կա՛մ պիտի նշեն, որ իրենք էլ են սխալվել, և թերևս նվազագույն տարբերակը պիտի ստորագրեն, կա՛մ պիտի ասեն, որ իրենց Արևելյան պայմանագիրը տկարացել է, ուժը կորցրել, և հարցին ուրիշ ձևով պիտի մոտենան` ավելի զգույշ և անտարբեր, հատկապես, եթե Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո այդ երկրի իշխանություններն ավելի չեզոք լինեն, չնայեն դեպի Արևմուտք: Հայաստանն ավելի ազգային խաղ է խաղում, քան եվրոպական, ազգային ասելով նկատի ունեմ գերմանական, ֆրանսիական, իտալական և այլն:

– Եթե ընդհանրացնելու լինենք՝ ի՞նչ է շահում և ի՞նչ կորցնում Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու որոշմամբ:

– Շահում է անվտանգություն, կայունություն, թերևս ավելի սերտ համագործակցություն Ռուսաստանի հետ, կորցնում է մի փոքր ինքնիշխանություն, մի քիչ ազատություն՝ իր քայլերում: Հայաստանի գլխավոր հարցը Ղարաբաղն ու անվտանգությունն է:

Ի՞նչ էին սպասում Հայաստանից, երբ երկու հարևան պետություններ փակում են իրենց սահմանները, երբ մի կողմում Թուրքիան է, որ չի ճանաչում Ցեղասպանությունը, մյուս կողմում՝ Ադրբեջանը, որի գերնպատակը Հայաստանը «մաքրել»-ն է: Կարծում եք` Եվրոպան այս Ասոցացման համաձայնագրով կօգնե՞ր Հայաստանին: Ոչ: Ճիշտ հակառակը, չէր հասկանա՝  ինչ է նշանակում Հայաստանի համար անվտանգությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում