«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ երեկ Բրյուսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովի ժամանակ հրատապ բանաձևի նախագիծ է ընդունվել, որում ԵԺԿ-ն դատապարտել է Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ կիրառված ճնշումը և ափսոսանք է հայտնում այդ հանգամանքներում Հայաստանի նախագահի կայացրած որոշման կապակցությամբ, որը վտանգում է Հայաստանի ձեռքբերումները Եվրամիության ուղղությամբ:
Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը վեհաժողովում ներկայացրել են Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և կրթության և գիտության նախարար, Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը՝ Ստյոպա Սաֆարյանը:











































