Ամերիկացի հայտնի երգչուհի, պրոդյուսեր, ռեժիսոր Մադոննան հանդես է եկել Սիրիայում ռազմական գործողության դեմ. «ԱՄՆ, մի՛ միջամտիր Սիրիայի գործերին՝ հանուն մարդկության բարեկեցության»: Ուղերձը նա հրապարակել է Instagram-ում և այլ սոցիալական ցանցերում: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը:
Մադոննային աջակցում է ԱՄՆ բնակիչների մեծ մասը: Reuters գործակալության անցկացրած հարցման արդյունքներով՝ ամերիկացիների 56%-ը կարծում է, որ Նահանգները չպետք է միջամտի Սիրիայի քաղաքացիական պատերազմին: Ռազմական գործողության գաղափարն աջակցում է հարցման մասնակիցների 19%-ը: 25%-ը հայտարարել է, որ չգիտեն՝ իշխանությունների որ որոշումն է ճիշտ:
Նշենք, որ Մադոննան աշխարհում շոու-բիզնեսի ամենահայտնի աստղերից է: Forbes ամսագրի տվյալներով՝ նա 2013թ. վաստակել է 125 միլիոն դոլար՝ գլխավորելով ամենաբարձր վարձատրվող հայտնի մարդկանց վարկանիշային աղյուսակը:










































