Ամերիկացի երգչուհի Ջանեթ Ջեքսոնն ամուսնալուծվել է Վիսամ ալ-Մանայից՝ իրենց առաջնեկի ծննդից երեք ամիս անց։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։
Ամուսինները որոշել են, որ իրենց ամուսնությունը «չի աշխատում», և յուրաքանչյուրը պետք է գնա իր ուղով։ Նրանց ամուսնալուծությունից այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ալ-Մանան ծագումով Կատարից գործարար է, և Ջեքսոնը նրա հետ գաղտնի ամուսնացել էր 2012 թվականին։ 2017-ի հունվարին երգչուհին նրանից որդի էր ունեցել։









































