Թոքերի հիվանդությունը Եվրոպայում դառնում է յուրաքանչյուր 10-րդ մարդու մահվան պատճառ՝ հաղորդում է BBC-ն: Գլխավոր պատճառներից մեկը ծխելն է:
Թոքերի քաղցկեղի և թոքերի հետ կապված այլ հիվանդությունների պատճառով մահացության թիվը առաջիկա 20 տարում կմեծանա:
Ըստ British Lung բրիտանական բարեգործական կազմակերպության՝ թոքերի հիվանդությունները յուրաքանչյուր 4-րդ մարդու մահվան պատճառն է: Այդուհանդերձ՝ այդ խնդրին բավարար ուշադրություն չի դարձվում, երբ գործը հասնում է նախազգուշացմանը, բուժմանը և նմանատիպ հիվանդությունների ուսումնասիրության համար միջոցների հատկացմանը:








































