Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Մեծ քսանյակ»-ի առաջնորդների հետ աշխատանքային ճաշի ավարտից հետո հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Հանդիպմանը քննարկվել է նաև Սիրիայի հարցը:
«Կողմերը մեկ անգամ ևս մտքեր են փոխանակել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- ասել է Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ Պուտինը և Քեմերոնը դրական են գնահատել երկկողմ հարաբերությունների զարգացումը:









































