Սիրիայի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոհներին հղել է էլեկտրոնային ուղերձ, որում ամերիկացի կոնգրեսականներին կոչ է արել չշտապել «անպատասխանատու, անխոհեմ ակցիային» միանալու հարցում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ամերիկյան սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարի Ռիդը «զգուշավոր լավատեսություն» է արտահայտել, որ հաջորդ շաբաթ սենատը կընդունի Սիրիայի դեմ ռազմական օպերացիայի անցկացումն արտոնող բանաձևը:
BBC-ի կողմից անցկացված հարցումը կոնգրեսականների շարքում ցույց է տվել, որ Ներկայացուցիչների պալատի անդամները հավանություն չեն տալիս Սիրիայի դեմ ռազմական հարվածին, չնայած շատերը դեռևս վերջնականապես չեն կողմնորոշվել այդ հարցում:










































