Աշխարհի ամենախոշոր և ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպություններից մեկը՝ Amnesty International-ը, այսօր դարձավ 50 տարեկան: Լոնդոնում գտնվող այդ կազմակերպության կենտրոնական գրասենյակի աշխատակիցները և կազմակերպության համախոհներն այսօր կհավաքվեն Սուրբ Մարտինի եկեղեցու աստիճանների վրա, որտեղից 1961 թ. մայիսի 28-ին սկսվել է այս կազմակերպության պատմությունը:
Amnesty International-ի ծնունդը նշվելու է աշխարհի տասնյակ երկրներում, որտեղ այն ունի իր ներկայացուցչությունները:
Ամեն ինչ սկսվեց փաստաբան Փիթեր Բենսոնի հայտնի հոդվածից, որը վերնագրված է «Մոռացված կալանավորները»՝ տպագրված Onserver թերթում, որից սկսվեց «կոչ համաներման» (Amnesty բառը թարգմանաբար նշանակում է համաներում) շարժումը՝ ստանալով շա երկրների իրավապաշտպանների և քաղաքական գործիչների լայն արձագանքը: Իսկ Սուրբ Մարտինի եկեղեցու աստիճանների վրա այս օրը վառվեց առաջին մոմը, որը փաթաթված էր փշալարով և համարվում է այդ կազմակերպության խորհրդանիշը:
Այն ժամանակ իրավապաշտպաններին ոգևորել էր «ավելի լավ է մոմ վառել, քան անիծել մթությունը» չինական ասույթը: Այսօր հավաքվածներին այդտեղից կդիմեն կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթթին, գրող Մայքլ Մորփուրգոն, դերասան Քալին Սալմոնը և շատ այլ հայտնի դերասաններ:











































