Սուպերմարկետների ամերիկյան Wal-Mart ցանցն իր խանութներից մեկի աշխատակցին ազատել է աշխատանքից այն բանից հետո, երբ նա Facebook-ի իր էջում մուսուլման գնորդների վերաբերյալ անհարգալից մեկնաբանություններ է արել, տեղեկացնում է Associated Press-ը:
Համբուրգի խանութի մենեջերի օգնականն աշխատանքից ազատվել է այն բանից հետո, եր Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի նյույորքյան մասնաճյուղը Wal-Mart-ին խնդրել է ռասիստական խտրականության դեմ միջոցներ ձեռնարկել:
Նախկին աշխատակիցը, տեղադրելով փակ հագուստով կին մուսուլմանի լուսանկարը, գրառել էր. «Այս տարի Հելոուինը ինչ-որ վաղ է սկսվել: Ի՞նչ է, նրանք չե՞ն կարողանում այլ կերպ հագնվել»:









































