Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն հերքել է այն լուրերը, ըստ որոնց կարող է գլխավորել Իտալիայի ընտրանին:
«Վիտալի Մուտկոն շատ էր ուզում ինձ տեսնել Ռուսաստանի հավաքականի ղեկին, ու ես կփորձեմ հնարավորինս երջանկացնել նրան ու երկրի բոլոր բնակիչներին:
Գիտեմ, որ թերթերում գրում էին, որ կարող եմ գլխավորել Իտալիայի հավաքականը: Եթե խաղադրույքների սիրահար եք, կարող եք գնալ ու խաղադրույք կատարել, որ ես չեմ գլխավորի թիմը», – ասել է Կապելոն:









































