Վրաստանի դատախազությունը չի բացառում Ռուսաստանում բնակվող հայտնի վրաց երգիչ Սոսո Պավլիաշվիլիի հարցաքննման հավանականությունը` Թբիլիսիում գործարար Ավթանդիլ Ադուաշվիլիի սպանության գործի շրջանակներում:
Ինչպես հայտարարել է դատախազ Նինո Ագլեմաշվիլին՝ դատախազությունը Պավլիաշվիլիին մեղադրանք առաջադրելու համար դեռ բավարար ապացույցներ չունի, սակայն չի բացառվում, որ նրան կհարցաքննեն:
Ադուաշվիլիի սպանության գործը քննվում է Թբիլիսիի քաղաքային դատարանում:









































