Tuesday, 07 05 2024
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար

2018թ․ հայաստանյան զարգացումներն այնքան էլ հետաքրքիր չեն Մոսկվայի համար

Ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների համատեքստում Մոսկվային հետաքրքրող միակ հարցն այն էր, թե որքանով Սերժ Սարգսյանը կկարողանա ապացուցել իր առաջնորդությունը: Մոսկվայի համար կարևոր է միայն այն, թե որքանով է իրադրությունը վերահսկում ռեժիմը, որի հետ ինքը սովոր է աշխատել, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը:

 

– Պարոն Դուբնով, ՀՀ ԱԺ ընտրությունները, Ձեր գնահատմամբ, որքանո՞վ էին հետաքրքիր Մոսկվայի տեսանկյունից, ի՞նչ օգուտներ կարող է Ռուսաստանը ստանալ ընտրությունների արդյունքում ձևավորված քաղաքական դասավորությունից՝ որպես տարածաշրջանում զգալի ազդեցություն ունեցող երկիր:

Չեմ կարծում, թե այս ընտրությունները սկզբունքորեն հետաքրքիր էին Մոսկվայի համար: Ըստ էության, միակ սկզբունքային հարցը նրա համար այն էր, թե ինչ դասավորություն կլինի և որքանով Սերժ Սարգսյանը կկարողանա ապացուցել իր առաջնորդությունը, այնպես որ դժվար թե Մոսկվան ինչ-որ բացահայտումներ կամ խորքային եզրակացություններ արած լինի:

– Կարծում եք՝ Մոսկվայի համար այժմ հասկանալի՞ է, թե ինչ սցենար է իրականացվում այսօր Հայաստանի իշխանության ներսում:

Ըստ իս՝ Մոսկվային ընդհանուր գծերով հետաքրքիր է միայն այն, թե որքանով է իրավիճակը վերահսկում այն ռեժիմը, որի հետ ինքը սովոր է աշխատել, որքանով է այդ ռեժիմը ուժեղ, կանխատեսելի և ինչ ռիսկեր ունի այդ ռեժիմը: Այդ սցենարի հետագա նրբերանգները, զարգացումները, որոնք սպասվում են Հայաստանում 2018 թվականին, այնքան էլ հետաքրքիր չեն Մոսկվայի համար:

– Խորհրդարան անցած ուժերից գրեթե ոչ մեկը, ըստ էության, որևէ կերպ չէր հակադրվում տարածաշրջանում ռուսական քաղաքականությանը և ազդեցությանը: Տեր-Պետրոսյանը, օրինակ, ղարաբաղյան հարցի համատեքստում գովաբանում էր Ռուսաստանի դիվանագիտական ջանքերը: Կային ուժեր, որոնք նախկինում դեմ էին հանդես գալիս Հայաստանի անդամակցմանը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), հիմա ավելի զգուշավոր են դարձել այդ հարցում: Բացի այդ, խորհրդարան չանցավ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որը հայտարարում էր, թե Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից և անդամակցի Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին: Սա նշանակում է, որ հայ հանրությանը չե՞ն հետաքրքրում արևմտյան արժեքները, եվրոպական տեսլականը:

Ինձ թվում է, որ գաղափարական բաղադրիչը մի քիչ չափազանցված է: Եթե խոսում ենք Բագրատյանի և «Ազատ դեմոկրատներ»-ի մասին, որը չանցավ և ոչ թե պարզապես չանցավ, այլ տապալվեց, ապա չեմ կարծում, թե դա կապված էր իր արևմտամետ կողմնորոշման հետ: Առավել ևս, չեմ կարծում, թե Հանրապետական կուսակցության հաջողության պատճառն իր ռուսամետ կողմնորոշումն էր: Կարծում եմ՝ գաղափարական հայտնի կլիշեները այնքան էլ չէին հետաքրքրում հայ ընտրողին: Շարժառիթները շատ տարբեր էին, բայց դրանք գաղափարական և քաղաքական չէին, որովհետև գաղափարական կուսակցություններ, ըստ էության, գրեթե չկային: Դաշնակցականները, կոմունիստները, պայմանական ասած՝ Բագրատյանը: Մյուս կուսակցությունների գաղափարական դեմքը լղոզված է, և դա ըստ երևույթին բնորոշ է ոչ միայն Հայաստանի քաղաքական դաշտին, այլև բավական հետաքրքիր երևույթ է՝ տարածված ամբողջ աշխարհում:

– Այսինքն՝ կարող ենք եզրակացնել, որ եթե նույնիսկ ինչ-որ դիսկուրս կար արտաքին քաղաքականության հարցերի շուրջ, ապա այն լուրջ դեր չէր խաղում ընտրություններում:

– Իհարկե դեր չէր խաղում: Կարծում եմ, որ նույնիսկ ղարաբաղյան հարցը, որի շուրջ գրեթե բոլորն ունեն միասնական մոտեցում՝ հաշվի առնելով Կոնգրեսի մոտեցումների նրբերանգները, որևէ դեր չէր խաղում: Խաղում էին թիմերը: Պարզապես կան ուժեղ և թույլ թիմեր:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում