«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ «Ծառուկյան» դաշինքը մի քանի օր տևած քննարկումներից հետո որոշում է կայացրել առհասարակ չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Մեզ հասած տեղեկություններով պատճառն այն է, որ քննարկումների արդյունքում չեն կարողացել համաձայնության գալ ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուի հարցի շուրջ:
Նշենք, որ 2009-ին և 2012-ին ԲՀԿ-ն չի կարողացել հաղթելու համար Երևանում անհրաժեշտ թվով ձայներ հավաքել: Ոչ «մաքուր երևանցի» Հարություն Քուշկյանը, ոչ 2012-ին Վարդան Օսկանյանը չկարողացան լուծել այդ խնդիրը:
Հիշեցնենք, 2009 -ին ընդունված «Երեւանի մասին» օրենքով ընտրությամբ ձեւավորվեց Երևանի ավագանին, որտեղ 36 անդամ ունի ՀՀԿ-ն, 17-ը` ԲՀԿ-ն:
Հիմա դաշինքը կենտրոնանում է ԱԺ-ում իր անելիքի վրա և չի մասնակցում տեղական ընտրություններին: