Saturday, 20 06 2026
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների

Պետության ճակատագրի վիճակախաղը

Այսօր տեղեկություն է տարածվել, որ տարիներ առաջ Հունգարիայում ադրբեջանցի մարդասպանի ձեռքով կացնահարված սպա Գուրգեն Մարգարյանի հայրը ինքնասպանության փորձ է կատարել: Բարեբախտաբար՝անհաջող փորձ: Հայտնի չէ` ինչն է նրան դրդել այդ քայլին: Դժվար է հաշվել, թե Գուրգեն Մարգարյանի և նրա ընտանիքի անունը քանի-քանի անգամ է հնչել հայրենասիրական պաթետիկ ճառերում, բոցաշունչ ելույթներում: Սակայն թե ինչով և ինչպես է ապրում ընտանիքն իրական կյանքում, քչերին է հետաքրքրել, համենայնդեպս՝ այդ բոցաշունչ ելույթների և ճառերի հեղիկաներին երևի չի էլ հետաքրքրել:

Սա մասնավոր մի դեպք է, որը, սակայն, հանդիսանում է մի ամբողջ երևույթի ցցուն օրինակ՝ մարդիկ, մարդկային տոնն ու սուգը, մարդկային ողբերգությունը և ուրախությունը Հայաստանում ընդամենը պաթետիկ սպառման նյութ են, իսկ բուն ճակատագիրը որևէ արժեք չունեցող մի իրողություն: Եվ սա մի ընտանիքի պարագայում, որը հայտնվել է Հայաստանի անկախ պետականության ընթացքի առանցքային հուներից մեկում՝ դժբախտաբար, հայտնվել է ողբերգության հետևանքով: Այդ ընտանիքին, այսպես ասած, «տիրություն անելը» պետք է լիներ պետական արժանապատվության խնդիր: Ինչպես նաև այն բոլոր որդեկորույս ընտանիքներինը, ում զավակները սպանվել են պետության առաջ պարտքը կատարելիս: Կարևոր չէ՝ սպանվել են թշնամու ձեռքով, խաղաղ պայմաններում, պատերազմում, թե ծառայակցի ձեռքով՝ զորամասում: Սակայն, այդ զոհերի ընտանիքների մեջ երևի թե տասնյակ են ինքնասպանության շեմին հասածները, որոնց մասին հասարակությունը կտեղեկանա միայն երբ նրանք անցնեն շեմը: Բայց պաթոսի շեմից նրանք, անկախ իրենց կամքից, ներսուդուրս են անում միշտ:

Այսօր Հայաստանի հասարակությունը եռում է քաղաքական, աշխարհաքաղաքական նշանակության հարցերի քննարկումից, և դրանց մոտ մարդկային այս ճակատագրերը կարող են և շատ փոքր թվալ: Սակայն, իրականում այս պատկերն անմիջական առնչություն ունի այն մեծ երևույթների հետ, որ զբաղեցրել են մեր ուշադրությունը: Պետության ճակատագիրը կերտվում է այդ պետության մեջ կերտվող մարդկային ճակատագրերով: Մարդկային ճակատագրից է սկսվում ամեն ինչ, հետո համախմբվում ինչ-որ կետում և վերածվում պետության ճակատագրի: Եվ եթե բազմաթիվ կետերում այդ շղթան ընդհատված կամ օղակները թուլացած են, թուլանում է նաև պետության ճակատագիրը, պետությունը: Իր ազգային ու պետական շահերին տեր կանգնելու համար պետությունը պետք է կարողանա տեր կանգնել մարդկային ճակատագրերին, առավել ևս նրանց, որոնք խեղվել են հենց պետությանը ծառայություն մատուցելու ժամանակ կամ արդյունքում: Պետությունն արդյունավետ կառավարվում է կամ այս գիտակցմամբ և առաջնահերթություններով, կամ այն կառավարում են օտարները՝ արդեն ըստ իրենց առաջնահերթությունների` պետության ճակատագիրը վերածելով վիճակախաղի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում