Ռուսաստանին և ԱՄՆ-ին անհրաժեշտ է հարաբերությունների նոր «վերբեռնում», ներկայում այդ հարաբերությունները դժվարին ժամանակներ են ապրում՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Անկասկած, մեր երկկողմ հարաբերությունները ներկայում ոչ լավ ժամանակներում են: Անկասկած, գործերի ընթացիկ վիճակը չի համապատասխանում «վերբեռնման» ակնկալիքներին»,- ասել է Պեսկովը Russia Today-ի հետ հարցազրույցում:
Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ ձգտել է, ձգտում է ու կձգտի ԱՄՆ-ի հետ լավ հարաբերությունների:
Նրա խոսքով՝ իրենք հետաքրքրված են տնտեսական համագործակցությամբ, ԱՄՆ-ի հետ պատասխանատվություն են կրում գլոբալ կայունության, երկրագնդի առանձին տարածաշրջաններում խաղաղության համար:
«Մենք անկեղծորեն հավատում ենք, որ այդ ամենը հնարավոր է միայն փոխըմբռնման և փոխշահավետ համագործակցության հիմքում: Եթե շահում է միայն մի կողմը, ապա մեր երկկողմ հարաբերություններում ավտոմատ կերպով դժվարություններ են ի հայտ գալիս»,-ասել է Պեսկովը:
Նա վստահեցրել է, որ Մոսկվան կշարունակի Վաշինգտոնի հետ հարաբերությունների խորացման և բարելավման քաղաքականությունը:










































